2 մլն 400 հազար դրամ՝ նոր ժետոնների համար. Մետրոպոլիտենի գնումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը արձանագրել է, որ վերջին ամիսներին փոփոխվել են և թարմացվել են տարիների հետ մաշված և քրքրված «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի ժետոնները։

ArmLur.am-ը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ 2023 թվականի մարտի 13-ին կատարվել է գնում և փոփոխման համար Մետրոպոլիտենը ծախսել է 2 մլն 400 հազար դրամ։

Թվով 200 հազար ժետոն է թողարկվել։ Դրանց տեսքը գույնը մնացել են անփոփոխ, պարզապես արտադրվել է նորը, քանի որ նախկին ժետոններն այլևս պիտանի չէին։

Էմմա Միքայելյան




Լրահոս