Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում առավոտյան առնվազն 42 չվերթ հետաձգվել է, իսկ չորսը չեղարկվել է, համաձայն Yandex-ի ժամանակացույցի ծառայության տվյալների։
Այս մասին գրում է ria.ru-ն:
Մոսկվայի ժամանակով ժամը 8.47-ի տվյալներով՝ Վնուկովոյում երկու չվերթ հետաձգվել է, երեքը՝ չեղարկվել, իսկ Դոմոդեդովոյում 27 չվերթ հետաձգվել է, ևս մեկը չեղարկվել է։
Շերեմետևոյում 13 չվերթ է հետաձգվել: