
Կրասնոյարսկի երկրամասի Նորիլսկում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, տեղացել է առաջին ձյունը։ Կադրերը սոցցանցերում հրապարակել են տեղի բնակիչները։
Օգտատիրոջ տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես են ձյան փաթիլներն արդեն ծածկել պատուհանագոգերը և շարունակում թափվել ճանապարհներին։
«Շատ անսպասելի է։ Օդերևութաբանները նման բան չէին կանխատեսել»,- ասել է տեղի բնակիչներից մեկը, ով սոցիալական ցանցերում տարածել է Նորիլսկում տեղացած ձյան տեսանյութը։