
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քառակողմ հանդիպում անցկացնել:
Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:
«Մենք առաջարկել ենք եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ հանդիպում՝ կապված Ղարաբաղի իրավիճակի հետ, իմ մասնակցությամբ, Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հետ»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար ԱՄՆ մեկնելուց առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Էրդողանը նշել է, որ մտադիր է Ալիեւի հետ քննարկել հանդիպումը։
Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին դեռ արձագանք չի եղել։