
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ այսօր Հ-40 /Մ-2/ (Արենի) – Խաչիկ – Գնիշիկ – Եղեգնաձոր ավտոճանապարհին ջրագծի վթարի պատճառով առաջացել են հողային բերվածքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։
Ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։