
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Հ-40 /Մ-2/ (Արենի)-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան այդ ավտոճանապարհին ջրագծի վթարի պատճառով առաջացել էին հողային բերվածքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակվել էր։