
Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինին երկուշաբթի երեկոյան հոլիվուդյան Roosevelt հյուրանոցում անհայտ անձինք ծեծել են: Երգչուհին Twitter-ի բլոգում գրել է, որ իր վրա հարձակում գործել են հինգը:”Ես չեմ կռվել. պատմեմ, որ այսօր գիշերը իմ վրա հարձակում են գործել 5 անձինք: Իմ դեմքը ջարդված է, -գրել է երգչուհին: Նա փոխանցել է նաեւ, որ կատարվածի հետեւանքով իր դեմքին կապտուկներ են առաջացել, կոտրվել է քիթը, քերծվածքներ են մնացել դեմքին:Այնուհետև հայտնի է դարձել, որ հարձակվողները ծեծել են նաեւ Ավրիլի ընկերոջը` Բրոդ Ջեներին, որը փորձել է պաշտպանել ընկերուհուն: Նրանց բաժանել են հյուրանոցի անվտանգության աշխատակիցները, սակայն մինչեւ ոստիկանների` դեպքի վայր ժամանելը, խուլիգաններին հաջողվել է փախչել: