
Հայաստանի ԱԳՆ-ն X-ի հարթակում շնորհավորել է Մեքսիկայի ժողովրդին ու կառավարությանը Անկախության տոնի առթիվ: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Բարեկեցության և բարօրության լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Մեքսիկայի ժողովրդին և կառավարությանը Մեքսիկայի Անկախության 213-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մենք շարունակելու ենք ամրապնդել մեզ միավորող բարեկամության և համագործակցության կապերը և շարունակելու ենք համագործակցել միջազգային կազմակերպություններում՝ ի շահ մեր ժողովուրդների»: