Այսօր Երեւանում անցկացվում են ավագանու ընտրություններ, որոնց ընթացքում մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 14 քաղաքական ուժեր։
Երևանում 475 տեղամասեր արդեն բաց են:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (կուսակցական ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը), «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության), «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թեւանյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան), «Երկիր ցմահ» (Մանե Թանդիլյան), «Լուսավոր Հայաստան» (Դավիթ Խաժակյան), «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» (Տիգրան Խզմալյան), «Միացյալ Հայաստան» (Էրվանդ Թարվերդյան), «Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան), « Հանուն սոցիալական արդարության» (Արման Ղուկասյան), «Հայրենիքի զորություն» (Նելլի Հարությունյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան), «Հանրային ձայն» (Արտակ Գալստյան) և «Արդար Հայաստան» (Նորայր Նորիկյան):