Արցախը հերքում է Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հերքում է Ադրբեջանի պաշտպանության տարածած լուրը, թե ՊԲ-ն սեպտեմբերի 16-ին` ժամը 22:55-23։45-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են Ադրբեջանի զինուժի կողմից։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 16-ին ` ժամը 22:55-ից ժամը 23։45-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում։




Լրահոս