Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Չարբախ թաղամասում գտնվող 8/47 ընտրատեղամասում ընտրական գործընթացը մեկնարկել է:
ArmLur.am-ին հանձնաժողովի նախագահ Հրանտ Սերոբյանը փոխանցեց, որ մասնակցությունը դեռ պասիվ է, 08:30-ի դրությամբ ընդամենը 14 հոգի է քվեարկել.
«Ոչ մի խախտում չի արձանագրվել, քվեարկությունը նորմալ ընթանում է: Դեռ ընդամենը 14 հոգի է քվեարկել ու չեն հասցրել դժգոհություններ լինեն, հանձնաժողվի աշխատանքն էլ իր հունով ընթանում է, ոստիկանությունից էլ են տարածքը հսկում, հասարակական կարգը պահպանում են: Դիտորդներ եւս ունենք, ովքեր վերահսկում են քվեարկության ընթացքը, հույս ունենք, որ նման ձեւով էլ կավարտենք քվեարկությունը»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Ընտրատեղամասում ներկա դիտորդները եւս փոխանցեցին, որ քվեարկությունը նոր է սկսվել, դեռ խախտումներ չեն արձանագրել:
Քրիստինա Մուշեղյան