9/25 ընտրատեղամասում՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ընթանում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը։ Այստեղ ևս մասնակցության ցուցանիշը շատ ցածր է:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հերմիմե Խուդոյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ 1921 ընտրողից ընտրություններին 10:30-ի դրությամբ մասնակցել է ընդամենը 130 ընտրող.
«Քվեարկությունն առայժմ նորմալ ընթանում է, քվեարկողների կամ վստահված անձանց կողմից խախտումներ չեն արձանագրվել: Հանձնաժողովն էլ ամեն ինչ անում է, որ նորմալ կազմակերպենք քվեարկությունը»-ասաց նա:
Ընտրատեղամասում ներկա վստահված անձինք եւս մեզ հետ զրույցում հայտնեցին, որ այս պահի դրությամբ խախտումներ չեն արձանագրել:
Քրիստինա Մուշեղյան