Սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է, որ քվեարկել է հանուն բարեկեցիկ, գեղեցիկ, հարմարավետ Երեւանի:
«Վստահ եմ, որ հենց այս ընտրությունների հնարավորությամբ կարող ենք հասնել նրան, ինչին ձգտում ենք: Այսօր այդ հնարավորությունը կա՝ մասնակցել, ազատ ընտրություն կատարել: Փառք Ատսծո, թեկնածուները շատ են:
Մեր երազանքի Երեւանի մեջ մտնում է եւ քաղաքաշինություն, եւ ճարտարապետություն, եւ անվտանգություն, եւ հարմարավետություն, եւ գեղեցկություն, ամեն ինչ: Մենք ուզում ենք ապրել մի քաղաքում, որն իր ամեն ինչով ժամանակակից քաղաքի ստանդարտների մեջ է մտնում, որը շատ դժվար է անելը եւ յուրահատուկ վերաբերմունք է պահանջում»,-ասաց նա:
Անդրադառնալով ընտրությունների տարբերություններինին, Վահագն Խաչատուրյանը նշեց.
«Շատ ավելի քաղաքականացված, շատ ավելի սրված են՝ հաշվի առնելով նաեւ արտաքին միջավայրը: