Հայաստանի վարչապետը ինտենսիվ բանակցությունների շարունակության հույս ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԱՍՍ լրատվական գործակալության տեղեկություններով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն նախատեսում հոկտեմբերին Գրանադայում կայանալիք հանդիպմանը որևէ փաստաթուղթ ստորագրել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես իսկապես կցանկանայի ասել, որ այո, մենք ակնկալում ենք, որ փաստաթուղթը կստորագրվի Գրանադայում, բայց, ցավոք, ոչ: Հուսով ենք, որ ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն, և մենք կգանք խնդրի լուծմանը»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ հոկտեմբերի 5-ին Փաշինյանի և Ալիևի հանդիպումը նախատեսվում է Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս