Մեր խնդիրն ամբողջական իշխանափոխություն իրականացնելն է. Անդրանիկ Թևանյանը քվեարկեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը քվեարկության էր եկել որդու հետ:

«Մեր խնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը, և մենք ապավինում ենք ժողովրդի քվեին։ Ես սրանից առաջ արդեն հրաժարվել եմ պատգամավորի մանդատից, բնական է, որ ավելի բարձր մանդատից չես հրաժարվում ավելի ցածրին գնալու համար։ Այս առումով շատ կարևոր եմ համարում բացատրելը, որ այս ընտրություններում փաստացի Էրդողանը կարող է իր դերակատարումը պաասեցնել կամ ավելացնել։

Մենք պատերազմի և խաղաղության ընտրության մեջ ենք։ Էրդողանն արդեն 2020 թվականին Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու փորձեր է արել և 44-օրյա պատերազմից հետո մտել է տարածաշրջան, իսկ 2021 թվականին բառի բուն իմաստով աջակցել է Նիկոլ Փաշինյանին վերարտադրել իր իշխանությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց թեկնածուն՝ նշելով, որ պատրաստ են համագործակցել այն ուժերի հետ, ովքեր ՔՊ-ի հետ չեն լինի, գնահատական կտան ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին և պատրաստ կլինեն ամբողջական իշխանափոխության։

Այսօր Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են:

Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 475 տեղամասեր:

 




Լրահոս