
«Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը քվեարկեց հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի:
«Քվեարկեցի հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի, հանուն զարգացող և հարմարավետ քաղաքի, հանուն աշխատող քաղաքապետարանի, աշխատող ավագանու:
Շատ բանի անհրաժեշտություն ունենք, և հույս ունեմ, որ մեր քվեարկությունը հենց դրան էլ կծառայի»,-ասաց Խաժակյանը՝ նշելով, որ ընտրվելու դեպքում ընթացակարգային լուրջ փոփոխություններ է պատրաստվում իրականացնել քաղաքապետարանի վարչություններում.
«Բյուրոկրատիան չափազանց ծանր է, ընթացակարգերը, մեխանիզմները պետք է թեթևացնել»: