«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը քվեարկել է, որպեսզի Երևանը լինի կոկիկ, գեղեցիկ, կազմակերպված, ուրախ, երջանիկ մարդկանց քաղաք:
«Ես քվեարկել եմ, որպեսզի Հայաստանը լինի անկախ, ինքնիշխան և տարածքային ամբողջականությունը վերականգնվի և ունենա միջազգային բարձր վարկանիշ տարածաշրջանում և աշխարհում»,- նշեց նա:
Անդրադառնալով կոալիցիա կազմելու հարցին, թեկնածուն ասաց.
«Մենք կոալիցիա չենք կազմի այն ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն, այն ուժերի հետ որոնք ավագանիում ներկայացնելու են կրեմլյան շահերը»: