9/49 ընտրատեղամասում խախտումների մասին 4 արձանագրություն է կազմվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նիկոլ Աղբալյանի N 19 դպրոցի 9/49 ընտրատեղամասում ժամը 12:40-ի դրությամբ ըտրել է 130 քաղաքացի՝ 1355-ից։

Հանձնաժողովի նախագահ Անուշ Մուշեղյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ կազմվել է թվով 4 արձանագրություն: Կազմված արձանագրություններից 3-ը կազմվել է քաղաքացիների բողոքի հիման վրա։

Ընտրատեղամասում արձանագրված 3 արձանագրությունները վերաբերում են նրան, որ ընտրող քաղաքացիները նկատել են, որ իրենցից բացի ևս մի քանի անձ է գրանցված իրենց հասցեում, սակայն այդ անձանց իրենք չեն ճանաչում և տեղյակ չեն՝ ինչպես են այդ մարդիկ հայտնվել նշված հասցեում։

Իսկ 4-րդ արձանագրությունը կազմվել է, քանի որ տարեց անձը պատռել է կտրոնը, որով պետք է քվեարկեր։

Էմմա Միքայելյան




Լրահոս