
«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Կուբաթյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ 10/15 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը ուղղորդել է քաղաքացուն դեպի քվեախցիկ:
Նրա խոսքով, այդ քաղաքացին սպասել է, ապա ուղեկցել դեպի քվեատուփ։ Հայկ Մարությանի կուսակցության վստահված անձը կազմել է արձանագրություն։