Ահազանգ. քաղաքացու բնակարանում գրանցված են մարդիկ, որոնց տանտերերը չեն ճանաչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները։ ArmLur.am-ը պարբերաբար տեղեկացնում է իրավիճակի մասին ընտրատեղամասերում։ Մի շարք քաղաքացիներ այսօր բախվում են խնդիրների՝ բնակարանային գրանցումների հետ կապված։

ArmLur.am-ին ահազանգում են քաղաքացիներ՝ ասելով, որ իրենց բնակարանում գրանցված են մարդիկ, որոնց նախ տան տերերը չեն ճանաչում, գրանցելուց էլ տեղյակ չեն։

«Շատ վաղուց մենք Նոր Նորք, Նանսենի փ. 17, 101-րդ բնակարանում ապրել ենք 3 հոգով՝ ես, մայրս՝ Ճաղարյան Լյուդմիլան և հայրս՝ Վանեսյան Համլետը», – նշում է մեզ ահազանգած։

Քաղաքացու խոսքով, իրենց բնակարանում գրանցված՝ 1983 թվականին ծնված Զարուհի Տեր-Ստեփանյանին և 1987 թվականին ծնված Տիգրան Տեր-Ստեփանյանին ո՛չ ճանաչում են, ո՛չ տեղյակ են, թե ինչպես են իրենց բնակարանում գրանցվել։

Մարիամ Ղազարյան




Լրահոս