
Ռուսական իշխանությունները հայտնում են, որ Մոսկվայի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքերի նոր հարձակման փորձ է կատարվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տեղեկություններով՝ անցած գիշեր հարվածային դրոններից մեկը ՀՕՊ ուժերի կողմից չեզոքացվել է Իստրայի շրջանում, մյուսը՝ Ռամենսկոյե քաղաքի մերձակայքում։
Ռուսական աղբյուրների հաղորդման համաձայն՝ տուժածներ չկան։