«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը քվեարկեց և երևանցիներին կոչ արեց անպայման մասնակցել քվեարկությանը, քանի որ չմասնակցելը իշխանության օգտին է։
Անդրադառնալով ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշին՝ Թանդիլյանն ասաց, որ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ մարդիկ զբաղված են իրենց անձնական գործերով։
«Այսօր մարդիկ նաև գերեզմանատներ են այցելու, ինչը կարող է նաև նրանց տրամադրության վրա ազդել։ Այնուամենայնիվ, կոչ եմ անում անձնական գործերն ավարտելուց հետո անպայման գնալ և մասնակցել քվեարկությանը»,-նշեց նա՝ ընդգծելով, որ այս պահին այդպիսի լուրջ արձանագրում չկա, բայց ամբողջ օրն առջևում է։