Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական շտաբում Տիգրան Ավինյանը, շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը եւ մյուսները թուղթ ու գրիչով հաշվարկում են մասնակցության տվյալները: Բոլոր օղակներով այնպես է արվում, որ մասնակցության տոկոսը ցածր լինի, որպեսզի կարողանա ՔՊ-ն հավաքել + ձայներ:
ArmLur.am-ը ՔՊ-ին մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ամեն կերպ 55–60 տոկոս հավաքել, որպեսզի իր իշխանությունը կարողանա պահպանել: Ու քանի որ մայրաքաղաքում ընդդիմադիր տրամադրություններն ավելի շատ են բոլոր ընտրությունների ժամանակ. նաեւ վերջին խորհրդարանական ընտրությունները դա ցույց տվեցին, դրա համար Նիկոլ Փաշինյանի թիմակիցները խնդիր են դրել քիչ մասնակցություն ապահովել:
Անգամ եթե 45-47 տոկոս քվե հավաքի ՔՊ-ն, անցողիկ շեմը չհաղթահարած մյուս բոլոր ուժերի հավաքած ձայները բաշխվելու են համապատասխանաբար անցած ուժերին եւ ՔՊ-ի ձայները կհասնեն 50+-ի:
Թերեւս, սա հաշվի առնելով են, բոլոր ուժերը մեկ մարդու պես հորդորում երեւանցիներին՝ գնալ ընտրության: