
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը Երևանի ավագանու ընտրություններում արձանագրել է 48 խախտում: Կազմակերպությունը պարբերաբար ներկայացնում է տվյալներ խախտումների վերաբերյալ: ArmLur.am-ը ներկայացնում է դրանք:
7/38 և 7/39 տեղամասերի հանձնաժողովների միջև տեղի է ունեցել վիճաբանություն: Երկու տեղամասերը գտնվում են միևնույն տարածքում, և վեճ է ծագել տարածքը երկու տեղամասերի միջև բաժանելու թեմայով: Ընդհանուր առմամբ, նշված տարածքում իրավիճակը փոքր-ինչ լարված է՝ ծագող կազմակերպչական վեճերի պատճառով:
Յոթ տեղամասային ընտրական հանձնաժողովներում դիտորդները արձանագրել են ուղղորդումներ, որոնցից 4-ը՝ իշխանական կուսակցության կողմից։ Իսկ 18 ընտրատեղամասում նկատվել են կուտակումներ։