
Կիրակի օրը Կանադայում «Լի» փոթորիկն է պատուհասել:
Ինչպես հաղորդում է poweroutage.ca-ը, ավելի քան 130 հազար մարդ Արևելյան Կանադայի Նոր Շոտլանդիա և Նյու Բրունսվիկ նահանգներում մնացել է առանց էլեկտրականության:
Օդերևութաբանները զգուշացնում են ուժեղ քամիների, անձրևների և ափամերձ ջրհեղեղների մասին։