
«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը քվերակել է հանուն բալիկների ապագայի:
«Հանուն բալիկների, հանուն նրանց համար իսկապես երջանիկ և լավ քաղաք ապահովելու, և այս խորհրդանշական օրը թող Աստծու կամոք իր արդյունքը տա:
Եվ թող այսօր մեր պետությունում իսպառ վերանա քաղաքական մոնոպոլիան, որպեսզի բոլորը անգամ ստիպված համախմբված կառուցեն մեր պետությունը»,- ասել է նա՝ նշելով, որ ավելի քան վստահ է՝ խախտումներ կլինեն այս ընտրություններում: