Օլիգարխներից շատերի ծնողները ծերանոցներում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին սպասում են հատկապես նրանք, ովքեր ամենից շատն են սպասում դրսից եկող մեկին, ով մի հատ ժպիտ, մի ջերմ խոսք կասի, որ իրեն միայնակ, լքված զգացող մարդը փոքր-ինչ թեթևանա. կարոտը սեփական երեխայի, որդու, աղջկա, դրսի եկող մեկից առնի… Խոսքս ծերանոցներում ապրող տարեցների մասին է:

Վիճակագրությունը ցույց է տվել, որ այն ծերերը, ովքեր ինչ -ինչ պատճառներով հայտնվել են ծերանոցներում, ավելի շատ երեխաներ (մեծ ընտանիք) ունեցողներն են… Սիրտս միշտ կծկվում է հատկապես կանանց, մայրերի տոնի օրը ու ամեն տարի մտածում եմ `  տեսնես այս տարի ո՞վ գնաց ծերանոց ու մի փունջ ձնծաղիկ, կակաչ նվիրեց մեր լքված մայրերին: Դե հետո մտածում եմ, ինչո՞ւ պետք է գնան, հենց այդ օլիգարխներից, մեծահարուստներից շատերի ծնողները ծերանոցներում են, կամ ապրում են միայնակ, այո’, առիթ եղել է, գիտեմ, որ այդպես է, չեն ուզում, որ իրենց ծեր ծնողները իրենց տան մեջ լինեն ` խանգարում են:

Կյանքի արշալույսն ու վերջալույսը առանց կնոջ, առանց ՄԱՅՐԻԿԻ կլինեին անճար, իսկ նրանց կեսօրը ՝  անուրախ… Սիրելի ՄԱՅՐԵՐ, կանայք, աղջիկներ, աշխարհում ոչ մի մեծ գործ չի կատարվում առանց կրքի, ուստի առանց Ձեզ… շնորհավորում եմ մեկամսյա տոնի առթիվ ու Ձեզ առողջություն, սեր, գեղեցկություն եմ ցանկանում. միշտ հաղթող եղեք ու միշտ Ձեր գեղեցկությամբ արբեցրեք բնությանն ու մարդուն, ովքեր առանց Ձեզ ուղղակի գոյություն չէին ունենա…

Իսկ ծերանոցներում հաճախ ներկա եղեք, չէ՞ որ այնտեղ մեզ սպասողներ շատ կան…




Լրահոս