«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը քվեարկությունից հետո ասել է, որ հայտարարություն են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
«Եթե տեղյակ եք, երեկ հայտարարություն ենք ներկայացրել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ուշադրություն հրավիրելով նրան, որ երկրի ղեկավարը վերջին օրը բռնության բացահայտ կոչեր է արել։
Ուստի, մենք դիմում ենք ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ համաձայն Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ կետի, որպեսզի նրանք էլ իրենց հերթին ուղարկեն դատարան, որպեսզի դատարանը քննի այն և անվավեր ճանաչի նրանց մասնակցությունը։ Սպասում ենք պատասխանի»,- նշել է Սուրեն Պետրոսյանը։
Երևանի քաղաքապետի թեկնածուի խոսքով, կողմ է քվեարկել պայքարի օրակարգին, որը, իր խորին համոզմամբ, պետք է փոխարինի անզորության ու նվաստացման օրակարգին։