
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 15-ին Ռուստամյան փողոցի 31-րդ շենքի բնակարաններից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել: Պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը տղամարդ է՝ ծնված 1964 թվականին:
Վերջինս ածելիով կտրել է դաստակը: Բռնության հետքեր արտաքին զննությամբ չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Քնար Մանուկյան