Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը ասուլիսի ժամանակ ասել է, որ սեպտեմբերի 17-ին ժամը 12:30-ի դրությամբ ստացվել և քննարկվել է ստուգման ենթակա երկու տեղեկություն, որից մեկը երկու մեքենաներով ճանապարհը փակելու, մյուսը՝ մտավոր խնդիրներ ունեցող որդու տվյալները ընտրացուցակում հայտնաբերելու մասին, և երրորդ հաղորդումը ստացվել է անհայտ քաղաքացուց և այն մասին է, որ ընտրական հանձնաժողովի անդամը մարդ է բերում ընտրատեղամաս` ընտրության:
Նշված բոլոր ահազանգերով կատարվում են ստուգողական աշխատանքներ, որոնց մասին կտեղեկացվի ավելի ուշ: