Հայ-ադրբեջանական ցանկացած բախում և լարվածություն Ադրբեջանի կողմից ուղեկցվում է բազմավեկտոր ապատեղեկատվությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր-Աբդուլլահյանի միջև,սակայն նախարար Ջեյհուն Բայրամովը այդ զրույցի ժամանակ հիշատակել է նաև Հայաստանի Հանրապետությանը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային ներկա իրավիճակը երկու երկրների հարաբերությունների լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ միջոցառումները, սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը այնպես է խոսել,կարծես այդ ամենի ֆոնին միակ սպառնալիքը , դա Հայաստանի Հանրապետությունն է։

Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ «Չնայած Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղության առաջարկներին և տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնություններին, Հայաստանի ղեկավարության ռազմական և քաղաքական սադրանքները Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հարվածել են այդ ջանքերին։

Նա ընդգծել է, որ սեպտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, ռեժիմին ուղղված շնորհավորանքները լիովին հակասում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սատարելու մասին նրա հայտարարություններին, այդ թվում՝ Ղարաբաղի տարածաշրջանին։ Միաժամանակ նշվել է «ընտրություն» անվան տակ Հայաստանի կողմից ստեղծված այսպես կոչված ռեժիմի անօրինական գործունեությունը դատապարտելու կարևորությունը։

Տարածաշրջանում ամենամեծ վտանգը 10000-ից ավելի հայկական զինված ուժերն են, ասվեց, որ անհրաժեշտ է նրանց հեռացնել և զինաթափել մեր տարածքներից»։

Այն,որ տարածաշրջանում կայուն խաղաղությանը Հայաստանն է խոչընդոտում, և Հայաստանի ռազմական ու քաղաքական սադրանքներն են Ադրբեջանի համար հանդիսանում սպառնալիք հերթական ապատեղեկատվությունն է:

Արձանագրենք նաև այն, որ ստեղծված զգայուն իրավիճակում հայ-ադրբեջանական ցանկացած բախում և լարվածություն ուղեկցվում է բազմավեկտոր ապատեղեկատվությամբ:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս