
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը սպասվածից երկար կտևի ուկրաինական հակահարձակման պատճառով։ Այս մասին փոխանցում է The Guardian թերթը:
«Պատերազմների մեծ մասը սպասվածից ավելի երկար է տևում, երբ սկսվում է: Հետևաբար մենք պետք է պատրաստվենք Ուկրաինայում երկարատև պատերազմի:
Բոլորը ցանկանում են շուտափույթ խաղաղություն, բայց եթե Ուկրաինայի զինված ուժերը դադարեցնեն մարտերը, նրանց երկիրն այլևս գոյություն չի ունենա։
Եթե նախագահ Պուտինն ու Ռուսաստանը վայր դնեն զենքերը, մենք խաղաղություն կունենանք»,- նշել է Ստոլտենբերգը։