Ինչ նպատակով էր փակցված «Քվեաթերթիկ 2» գրությամբ թուղթը. ԿԸՀ-ի պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 2/24 ընտրատեղամասում ընտրողները նկատել էին, որ հանձնաժողովի անդամներից մեկի դիմաց փակցված է եղել «Քվեաթերթիկ 2» գրությամբ թուղթ։

ԿԸՀ-ից պարզաբանում են, որ առավոտյան, երբ աշխատանքները բաշխելիս են եղել, ցուցակներն ու քվեաթերթիկի ստացման կետերը բաժանել են 2 մասի, այսինքն՝ բացի «Քվեաթերթիկ 2-ից» կա նաև սեղան «Քվեաթերթիկ 1», «ցուցակ 1» և «ցուցակ 2» պայմանական անվանումներով, և դա քարոզչության համար չի արվել։

Ինչպես արդեն ArmLur.amհայտնել է, ժամը 17:00-ի դրությամբ քաղաքացիների 21.36% տոկոսը քվեարկել է:




Լրահոս