ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չսպասելով քվեարկության պաշտոնական ավարտին, արդեն շտաբային կանխատեսումներ է անում ավագանու ընտրությունների արդյունքների մասով: Իրենց ռեսուրսների հաշվարկով, ՔՊ-ում վստահ են, որ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 50-55% քվե կունենա:
Երկրորդ տեղը զբաղեցնելու է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ 15% ձայնով,
Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 10% ձայնով կլինի երրորդը,
4-րդ տեղը զբաղեցնելու է Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» դաշինքը,
5-6-րդ տեղերը կեզրափակեն «Հանրային ձայն» և «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյանի) կուսակցությունները:
Այսինքն, ՔՊ-ի կանխատեսումներով, մյուս ուժերը չեն հայտնվելու ավագանու կազմում:
Կրկին հիշեցնենք, որ այս թվերը ՔՊ-ում առկա վերլուծություն-կանխատեսումներն են: Իսկ քվեարկությունը դեռ շարունակվում է:
Ժամը 17:00-ի դրությամբ, ցածր 21,36% մասնակցություն է արձանագրվել: