
Ժամը 18:00-ի դրությամբ «Քաղաքացիական պայմանագրի» թեժ գծին ստացվել է 40 զանգ: Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը:
«Ժամը 18:00-ի դրությամբ «Քաղաքացիական պայմանագրի» թեժ գծին ստացել ենք 40 զանգ։ Զանգերի գերակշիռ մեծամասնությունը կապված են եղել տեխնիկական ճշտումների հետ։
Մեկ ահազանգ կապված է եղել Կոնդ թաղամասում ՔՊ-ի դեմ եւ «Մայր Հայաստան» դաշինքին կողմ ուղղորդման/քարոզչության հետ»,- հայտնել է նա: