Բազմաթիվ ահազանգեր են եղել այնընտրողներից, որոնց անձը հաստատող փաստաթուղթը գտնվում է դեսպանատներում կամ վիզաների կենտրոնում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը՝ ամփոփելով ԿԸՀ իրավիճակային կենտրոնից ստացված հիմնական ահազանգերը։ Ըստ ԿՀԸ նախագահի տեղակալի՝ այս պարագայում ընտրողները հիմնականում բողոքում են անձնագրային ծառայությունների մոտեցումներից, որովհետև իրենց որևէ փաստաթուղթ չի տրամադրվում։
« Տեխնիկական սարքավորումներում հիմնական խնդիրը կապված է ՀՀ քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի հետ։ Դրանք շատ բազմատեսակ են ու քաղաքացիներ կան, որոնք կացության քարտ ունենալով հանդերձ՝ ձեռք են բերել նաև ՀՀ քաղաքացիություն ու լիազոր մարմինը նրանց էլեկտրոնային ցուցակներում ընդգրկել է ՀՀ քաղաքացու փաստթղթով, սակայն ընտրողը գալիս է կացության քարտով։ Այնուհանդերձ, գրեթե չունենք դեպք, որ ընտրողները այս տեխնիկական խնդիրների պատճառով չիրացնեն իրենց ընտրելու իրավունքը»,- ասաց ԿՀԸ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։