
Սեպտեմբերի 18-ին Հայաստանում նշվում է Աստղագիտության օրը։ Այդ օրը ավանդաբար կազմակերպվում են զանազան թեմատիկ միջոցառումներ։
Օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1908-ի սեպտեմբերի 18-ին է Թբիլիսիում ծնվել նշանավոր հայ գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր, Հայաստանի Ազգային հերոս ակադեմիկոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանը, հայտնում է Calend-ը։