
armlur.am -ին ՀՀ ՊՆ -ից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 7-ից 12-ը տեղի են ունենում ՀՀ գործադիր իշխանության պետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ անցկացվող հավաք-պարապմունքներ, որոնց մեկնարկը տրվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դասախոսությամբ: Դասախոսություններին մասնակցում են զորահավաքային պատրաստությամբ զբաղվող պաշտոնատար անձիք 17 նախարարություններից, մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից:Հավաք-պարապմունքների ընթացքում դասախոսությամբ հանդես են գալու ՀՀ էկոնոմիկայի նախարար Ա. Մովսիսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Հավաք-պարապմունքները նոյեմբերի 11-ին շարունակվելու են “Բաղրամյան” ուսումնական կենտրոնում: