
Մենք, իհարկե, հաղթանակի հույս ունեինք, բայց մասնակցությունը շատ ցածր էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ նշել է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Հարցին՝ եթե կուսակցությունը 50+ չհավաքեց կգնա՞ որպես ավագանու անդամ, Մարությանն ասաց. Եթե 50+ չհավաքենք, մենք կարող ենք քաղաքային իշխանություն կազմել: Այդ հարցերը դեռ չենք քննարկել, արդյունքները լինեն, նոր: