
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Ըստ այդմ՝ որեւէ ուժ չի հաղթահարել 50 տոկոսը, այսինքն՝ չի կարող միանձնյա քաղաքապետ ընտրել:
Ի՞նչ է սպասվում այս դեպքում:
Այսպիսով, Armlur.am-ը տեղեկանում է, որ ըստ Ընտրական օրենսգրքի, եթե որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: Այդ դեպքում ավագանու լիազորությունները ստանձնելու պահից հետո` երկշաբաթյա ժամկետում, ավագանին պետք է ընտրի քաղաքապետ։
Ըստ օրենքի, եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Եթե ավագանին չկարողանա երկշաբաթյա ժամկետում համաձայնության գալ ու չընտրի քաղաքապետ, ըստ ԿԸՀ նախագահի, կառավարությունը երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո պետք է ավագանու արտահերթ ընտրություններ նշանակի։
Քրիստինա Մուշեղյան