«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում հանդես կգա հայտարարությամբ։
Այս մասին ԶԼՄ-ին հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանը՝ նշելով, որ շուտով ամեն բան պարզ կլինի:
Հիշեցնենք, որ ընտրությունների վերջնական արդյունքներով «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 9.68%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18.89%, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15.43% ձայն:
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանի հետ։