Ու՞մ հետ կոալիցիա կկազմի «Հանրապետություն» կուսակցությունը. ի՞նչ զարգացումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցությունը չի բացառում հետընտրական կոալիցիան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ ընդդիմադիր ուժերի հետ՝ բացառությամբ «մերձդաշնակցական» եւ «ռոբասերժական» ուժերի հետ:

Ինչպես արդեն ArmLur.amհայտնել էր, երեկ տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել են 5 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազգային առաջընթացը», «Հանրապետությունը», «Հանրային ձայնը» եւ «Մայր Հայաստան» դաշինքը:

Այս ուժերից որեւէ մեկը, սակայն» չի հավաքել 50 եւ ավել ձայն, ուստի չի կարող միանձնյա քաղաքապետ ընտրել, անհրաժեշտ է կոալիցիա կազմել:

«Մայր Հայաստան» դաշինքը եւ «Հանրային ձայնը» հայտարարել են, որ բացառում են կոալիցիան իշխող ուժի հետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը դեռ «լռում է»:

ArmLur.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ցուցակի անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ դեռ հետընտրական կոալիցիա կազմելու հարց չեն քննարկել, բայց չեն բացառում կոալիցիան  ՔՊ-ի կամ ընդդիմադիր ուժերի հետ.

«Մենք վստահ էինք, որ երեւանցին այնպիսի գիտակից ընտրություն կկատարի, որ Արտակ Զեյնալյանը 50+ ձայնով կընտրվի քաղաքապետ եւ կոալիցիա կազմելու հարց չենք քննարկել, բայց կարող եմ ասել, որ բացառում ենք կոալիցիան «մերձդաշնակցական» եւ «ռոբասերժական» ուժերի հետ, նաեւ այն ուժերի հետ, որոնք Հայաստանը տեսնում են Ռուսաստանի գուբերնիայի կարգավիճակում, այլ ուժերի հետ կոալիցիայի հարց չենք քննարկել»-ասաց նա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս