
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել՝ նախազգուշացնելով հնարավոր հեղաշրջման մասին։
«Արտասահմանյան երկրների համակարգմամբ և ֆինանսական աջակցությամբ՝ Վրաստանում ծրագրվում է բռնի իշխանափոխություն. կկիրառվի ուկրաինական «Եվրամայդանի» օրինակով սցենար։
«Պետանվտանգության ծառայության կողմից ընթացող հետաքննության շրջանակում ստացվել է, որ Վրաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս գործում է մարդկանց խումբ, որը նախատեսում է այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբերին Վրաստանում կազմակերպել ապակայունացում և քաղաքացիական անկարգություններ, որի վերջնական նպատակը բռնի իշխանափոխությունն է», – ասվում է հայտարարության մեջ։