Սպասվում են տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ծառայությունը տեղեկացնում է `

Հանրապետության տարածքում `
Մարտի 8-ին առանձին շրջաններում, 10-ին երեկոյան ժամերին, 11-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան ` 2-7մ/վրկ, մարտի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում `15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով, 9-ի ցերեկը կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում ` 6-8 աստիճանով:

Երևանում ՝
Մարտի 8-ին հնարավոր է, 10-ին երեկոյան ժամերին, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի մարտի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ• Օդի առավելագույն ջերմաստիճան    20.50C (1999թ)

• Օդի նվազագույն ջերմաստիճան       -13.90C (1985թ)

• Օդի միջին օրական ջերմաստիճան   3.90C




Լրահոս