ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպիսի կյանք են ունենում այն երեխաները, որոնք մեծանում են վախի ու բռնության մթնոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնության ենթարկված յուրաքանչյուր երեխա հուզական սթրես է ապրում, ինչը ոչ միայն վնասում է նրանց ուղեղի բնականոն զարգացումը, այլ նաև դանդաղեցնում է ճանաչողական և զգայական զարգացումը:

Բռնության զոհ դարձած երեխաները մեծանալով, շարունակում են խնդիրներ ունենալ: Տարրական դպրոցական տարիքի երեխաները հիմնականում ավելի շատ խնդիրներ են ունենում տնային աշխատանքներ կատարելիս, ավելի վատ են կենտրոնանում: Նրանք, որպես կանոն, այդքան էլ լավ չեն սովորում դպրոցում:

Ինչպես փաստում են մի շարք գիտական հետազոտություննե,ր շարունակաբար բռնության ենթարկված երեխաները հետագայում հակված են լինում ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործելուն, անչափահաս տարիքում հղիանալուն և հանցագործություն իրականացնելուն, քան բռնությունից զերծ միջավայրում մեծացած երեխաները:

Բռնության զոհ դարձած երեխաների ներանձնային և վարքային խնդիրները կարող են վերաճել փսիխոսոմատիկ հիվանդությունների, դեպրեսիայի և նույնիսկ ինքնասպանության միտումներ առաջացնեն: Ուսումնասիրելով մի շարք տվյալներ` հայտնի է, որ բռնության ենթարկված երեխաների թիվը վերջին շրջանում շատ է մեծացել:

Այդ առիթով ArmLur.am-ը զրուցել է «Երազի Տուն » մանկական վերականգնողական կենտրոնի հոգեբան Գոռ Ասատրյանի հետ: Հոգեբանի հետ խոսել ենք նաև վերջին շրջանում մեդիայում լայն շրջանառություն ունեցած դեպքերի մասին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Օֆելյա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս