Պարզապես ծիծաղեցի ու անցա. Անի Խաչատրյանը՝ աղանդավորական կազմակերպությունների՝ իրենց օգտին քվեարկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջնորդությամբ և օգնությամբ ոչ միայն հնդիկներն ու Երեւանում նախապես գրանցված մարզերի բնակիչները, այլ նաև մի շարք աղանդավորական կազմակերպություններ քվեարկել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցության օգտին:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել «Հանրապետություն» կուսակցության ավագանու թեկնածու Անի Խաչատրյանի հետ, ով ոչ միայն հերքեց լուրը, այլև հորդորեց նման լուրերի ընդհանրապես ուշադրություն չդարձնել պարզապես ծիծաղել ու անցնել, որովհետև չեն համապատասխանում իրականությանը:

«Մամուլում նմանատիպ լուրերի հանդիպելիս պարզապես ծիծաղեցի ու անցա, բնականաբար չկա նման բան, ասեմ ավելին՝ աղանդավորական կազմակերպությունները չէին կարող քվեարկել «Հանրապետություն» կուսակցության օգտին, որովհետև «Հանրապետություն» կուսակցությունը բացի հայ-առաքելական եկեղեցուց, բոլոր աղանդավորական կազմակերպություններին միշտ դեմ է եղել և դրա մասին բազմիցս բարձրաձայնել է»,-ասաց նա:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս