«Հանրապետություն» կուսակցությունում բաժանվել են 2 կարծիքի․ ինչ որոշում կկայացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Հանրապետություն» կուսակցությունում ևս ընտրությունների ավարտից հետո թեժ քննարկումներ են ընթանում: Հիշեցնենք որ երեկ տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել են 5 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները եւ «Մայր Հայաստան» դաշինք։ Սակայն անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններից ոչ մեկ չի հավաքել 50 և ավելի ձայն, ուստի միանձնյա քաղաքապետ չեն կարող ընտրել և պետք է կոալիցիա կազմել:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ «Հանրապետություն» կուսակցության ներսում բաժանվել են 2 կարծիքի: Մի հատվածը պնդում է, որ պետք է միավորվել Տիգրան Ավինյանի հետ, որպեսզի կարողանան համաձայնեցնել և հասկանալ, թե ում ընտրեն քաղաքապետ և չթողնեն ընդդիմության այդ հատվածը դառնա ավագանի և ունենա քաղաքապետ։ Իսկ մյուս հատվածն անընդհատ հիշեցնում է, թե իրենց տարբեր հարցերում ինչպես է միշտ ՔՊ-ն «քցել »:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՝ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտակ Զեյնալյանին նշանակել է Հայաստանի արդարադատության նախարար 2019 թվականի հունիսի 7-ին Արտակ Զեյնալյանը Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել: Հիշեցնենք նաև, որ Արտակ Զեյնալյանը պաշտոնը թողնելու մասին որևէ լուրջ հայտարարություն չէր արել և այդ մասին միայն  ֆեյսբուքյան իր էջում  գրառում էր կատարել:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, Արտակ Զեյնալյանին այս ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու հարցում օգնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,ո նաև երաշխավորել, որ  կօգնեն հնդիկների  ու աղանդավորական կազմակերպությունների միջոցով լավ ձայն հավաքել, սակայն տեսնում ենք այլ իրավիճակ: ArmLur.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության անդամ Ալբերտ Օվասափյանը նշեց, որ  այս պահի դրությամբ քաղխորհրդի նիստ չի եղել, հետևաբար ոչինչ չի կարող ասել ստեղծված իրավիճակի շուրջ:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս