
ԱԱԾ-ի կողմից ձերբակալված ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին տեղափոխել են հիվանդանոց, վերջինիս Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խմբի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ժորա Սողոմոնյանն է:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերգեյ Մանուկյանին, օպեր գծով տեղակալին եւ մաքսային մեկ աշխատակցի, որ ՊՆ գեներալի որդի է, ԱԱԾ- դիմակավորված անձինք ձերբակալել են։
Աշխատակիցները քիչ առաջ նրանց ձեռնաշղթաներով տարել են օդանավակայանից։
Նշենք, որ Shamshyan.com-ը նույնպես հայտնել էր, որ կայքի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայողները ՀՀ Ներքին գործերի նախարարության «Զվարթնոց» գծային բաժնից ձեռնաշղթայված ԱԱԾ են տեղափոխել 2 բարձրաստիճան ոստիկանի, 1 հոգու էլ ձեռնաշղթայված վիճակով տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետից։ Մաքսակետից տեղափոխվածը նույնպես բարձրաստիճան ոստիկան է։
Քնար Մանուկյան