
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում սեպտեմբերի 19/20- ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 07:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Վարսեր, Գագարինավան գյուղերի,
Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ու գյուղերի հարակից իրավաբանական բաժանորդների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: