Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխել է բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ դրանք ԼՂ կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո:
«Փորձաքննություն անցած և ԱՀ կառավարության սահմանած չափանիշներին (ծագում, որակ) չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են:
Միևնույն ժամանակ հանրապետության իշխանություններն աշխատանք են տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որ այսուհետև Արցախ ներմուծվեն մեր պահանջներին համապատասխանող ապրանքներ»,- ասվում է հայտարարության մեջ: